Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. պաշտպանի հայտնածը որևէ աղերս չունի իրականության հետ

Սեպտեմբեր 30,2016 12:22

2016 թվականի սեպտեմբերի 27-ին «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում «Ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվողը ծեծկռտուք է սարքել» վերտառությամբ հրապարակում Էր տեղադրվել (հեղինակ՝ Արփինե Սիմոնյան);

Մեր ընկերությունը հիշյալ քրեական գործով դատարանում ներկայացնում է տուժողի իրավահաջորդի շահերը:

Ամբաստանյալ Սերյոժա Աղոյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ ինքը, դեռ նախորդ դատական նիստին էր իր պաշտպանյալի առողջական խնդիրների վերաբերյալ բժշկական փաստաթղթեր ներկայացրել դատարան, որոնք հաստատում էին,որ իր պաշտպանյալը ի վիճակի չէ մասնակցել դատաքննությանը, քանի որ ստացիոնար անհրաժեշտ բուժման մեջ է գտնվում: Բացի այդ, դատարանը դեռ նախորդ նիստին Աղոյանին բերման ենթարկելու որոշում է ընդունել, բայց որոշումը չի իրականացել, քանի որ դատարանն էլ է անձամբ համոզվել, որ երիտասարդ մեղադրյալը հիվանդանոցում է:

Հայտնում եմ, որ պաշտպանի հայտնածը որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ 2016 թվականի սեպտեմբերի 24-ին կայացած դատական նիստի ժամանակ մեղադրյալ Ս.Աղոյանը դատական նիստին չի ներկայացել և դատարան էր ներկայացվել Բալահովիտ համայնքի բուժկետի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ վերջինս չի կարող ներկայանալ դատական նիստին՝ առողջական վիճակի պատճառով:

Ամբաստանյալի բացակայությունը դատարանը դիտել է անհարգելի, գտնելով, որ ներկայացված փաստաթուղթը պատշաճ չէ և որոշում է կայացրել ամբաստանյալին բերման ենթարկելու մասին:

2016 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած դատական նիստին ամբաստանյալը կրկին չի ներկայացել, ինչի կապակցությամբ մեղադրողը վերջինիսի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու միջնորդություն է կատարել:

Դատարանը, գտնելով, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել է կալանքով:

«Իրավաբան» ՍՊԸ տնօրեն  Ն.Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930