Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է միայն, թե ի՞նչ երաժշտության տակ են ձեւավորվել հայոց լեզվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 30,2016 11:40

Անդրադառնալով «Ամենակարող երգիչ» նախագծին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «ռաբիսը սովետի ժամանակ ստեղծվել է, որպեսզի որոշակի խավեր այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը եւ մոտեցումները ձեւավորեն»։

«ՉԻ»-Փաստորեն Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձեւավորում։ Իսկ դասական երաժշտության տակ, ասենք, հեռացումներ է ցուցաբերում։ Կամ՝ առնչություններ զարդարում։ Իսկ ջազ, հասկանալի է, չի լսում, որպեսզի հանկարծ առաջնահերթություններ չխրախուսի։

Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է։ Անհասկանալի է միայն, թե ի՞նչ երաժշտության տակ են ձեւավորվել հայոց լեզվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները։ Ըստ երեւույթին՝ «պրապալսյա մալչիկ, եմու սորոկ լետ» հանրահայտ երգի դյութիչ հնչյունների ներքո։ Դրա համար էլ ամեն անգամ, երբ փորձում է որեւէ միտք արտահայտել, ունկնդիրների մոտ մոտեցումներ են ձեւավորվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930