Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը կլանել է հասարակության ամբողջ ուշադրությունը. «Իրատես»

Սեպտեմբեր 30,2016 11:25

Վերջին զարգացումները դիտարկելով քաղաքական իրավիճակի եւ PR-ի տեսակետից կարելի է ասել, որ Կարեն Կարապետյանը կլանել է հասարակության ամբողջ ուշադրությունը։ Շատերը նույնիսկ մոռացել են, որ երկրում կա նաեւ նախագահ։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի թիվ մեկ դեմքը Կարեն Կարապետյանն է։

Ձեւավորվում է սպասումների, փոփոխությունների մթնոլորտ։ Դա հասկանալի է բիզնեսի տեսանկյունից։ Բիզնեսը զարգանում է լավ սպասումների պարագայում։ Հայաստանում նույնիսկ պաշտոնապես արձանագրված տնտեսական ակտիվության անկումը միայն դրական սպասումների դեպքում կարելի է կանխել։ Մյուս կողմից՝ հասարակական սպասումներ են առաջանում, ինչը շատ կարեւոր է նախընտրական տարում։ Փորձ է արվում չեզոքացնելու հասարակության մեջ առկա անկումային տրամադրությունները, որպեսզի համապետական լրջագույն քվեարկությունից առաջ իշխանությունը որոշակիորեն կարողանա շփվել ժողովրդի հետ։

Այսպիսով Հայաստանի թոփ նորություններն ուղղակիորեն կապված են Կարեն Կարապետյանի հետ։ Երկրի նախագահը մտել է ստվեր։ Այդ սպասումները քաղաքական տեսանկյունից իշխող կուսակցության համար շատ դրական են, բայց նաեւ վտանգավոր են վարչապետի համար, քանի որ շատ մեծ ակնկալիքներ առաջացնելու դեպքում եթե չես կարողանում հույսերն արդարացնել, անմիջապես անկում ես ապրում։

Պարզվում է, որ երկրում արմատապես ոչինչ չի փոխվում, ամեն ինչ ընդամենը կոսմետիկ նշանակություն է ստանում, հասարակությունն էլ հասկանում է, որ հերթական անգամ իրեն խաբում են։ Այս վտանգը վարչապետի առջեւ ծառացած է։

Մանավանդ որ սեւ քարոզչություն անողների պակաս չկա, այդ թվում հանրապետականների թիմում, որոնք, ատամները սրած, սպասում են թեկուզ թեթեւ ձախողման, որ անմիջապես սկսեն հարձակումը։ Խոսքն առաջին հերթին հին նոմենկլատուրայի, նեղացածների եւ այն մարդկանց մասին է, որոնք երկրորդ-երրորդ պլանի խաղացողի վերածվելու վախ ունեն։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անժելա says:

    Բարև Ձեզ Պարոն Կարապետյան, նախապես ներողություն եմ խնդրում հասկանալով, որ բավականին զբաղված եք և կլինեմ հնարավորինս հակիրճ։ Ձեր ինքնակատարելագործվելու ձգտումը վեր է ամեն գովասանքից: Ես որպես հասարակ քաղաքացի մշտապես հիացել եմ Ձեզանով որպես մարդ, և որպես բոլորիս կողմից սիրված քաղաքապետ ։ Գիտեմ նաև, որ ունեք երեք զավակ և ընտանիքին նվիրված հայր եք, երկու զավակ էլ ես ունեմ և կյանքիցս առավել սիրում եմ նրանց։ Բայց ցավոք ավագ որդիս ծանր հիվանդ է և շուտափույթ բուժում է անհրաժեշտ։ Խնդրում եմ Ձեզ օգնել հնարավորության չափով։
    Եթե կարդացիք նամակս արդեն շնորհակալ եմ, մի անհանգստացեք պատասխանի համար Դուք շատերին եք օգնել, բայց ոչ բոլորին։
    Ես հպարտանում եմ Ձեզանով։
    https://news.am/arm/news/341626.html

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930