Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. ես կասեմ, որ այդ աստիճանի ոգեւորություն չկա, ուղղակի բոլորը սպասում են. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 30,2016 11:15
Vahagn Khachatryan

«Ժողովուրդ»-ը կառուցվածքային փոփոխությունների շուրջ զրուցել է  տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։

– Կառուցվածքային փոփոխությունները եւ անվանափոփոխություևները Հայաստանին ոչինչ չեն տա։ Ես չեմ ուզում խորանալ գնահատականներ տալու մեջ, որովհետեւ այնտեղ ջրային տնտեսության պետական կոմիտեն մի նախարարությունից մյուսին ենթարկեցնելու մասով հակասական մեկնաբանություններ կան։ Իրականում դա պետական արդյունավետության, տնտեսության զարգացման հետ որեւէ առնչություն չունի։

Շատ կարեւոր կլիներ այն, որ ներկայացվեր, թե ինչպես են պատկերացնում պետական մասնակցությունը տնտեսական կյանքում եւ ինչ ձեւերով է դա լինելու։ Երբ նայում ենք կառավարության այս փոփոխություններին, նկատում ենք, որ դրանք նախկինի կրկնություններն են։ Իսկ այդ փոփոխությունների բացատրությունները ինձ համար հիմնավոր չեն։ Մինչդեռ բոլորը սպասում էին, որ ամբողջ պետական ապարատը իր աշխատանքի ոճը կփոխի։

– Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարար միջավայրում Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում մեծ ոգեւորություն է առաջացրել։ Շատ գործարարներ հույսեր են կապում նրա հետ։ Ի՞նչ եք կարծում՝ արդարացվա՞ծ են նրանց հույսերը։

– Ընդհանրապես, եթե բիզնես շրջանակներում ոգեւորություև կա, ապա դա լավ նշան է։ Բայց ես կասեմ, որ այդ աստիճանի ոգեւորություն չկա, ուղղակի բոլորը սպասում են։ Ինչ-որ փոփոխությունների արդյունքում երկու-երեք պաշտոնյայի հրաժարականը բավարար չէ, որ ՀՀ-ի բիզնես միջավայրը փոխվի։ Բովանդակային առումով ես ավելի շատ տեսնում եմ ցուցադրականություն։ Այդ բիզնես շրջանակների ոգեւորությունը, որ Դուք նշում եք, կարծում եմ, որ նոր նշանակված անձանցով է ևաեւ պայմանավորված։ Բոլորը բիզնեսից եկած են։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ նախ իրենք ինչքանով են պատրաստ փոփոխություն անել։ Ամեն դեպքում, այդ մարդկանց գնահատականներ տալը կախված է իրենց քայլերից, թե ինչքանով է իրենց իրավունք վերապահված իրենց բնագավառում մենաշնորհները վերացնել, մրցակցային ազատ պայմաններ ստեղծել։ Արդյոք իրենք իրենց նախկին պաշտոններում չէին օգտվում այդ հնարավորություններից՝ նույն մենաշնորհային դիրքից. իշխանության հովանավորությունից։ Քանի որ իրականում այն կառույցներից, որտեղից որ իրենք եկել են, ունեցել են այդ հնարավորությունները։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930