Լավ գործելու համար կառավարությունը պետք է հագեցած լինի մասնագետներով։ Չենք ուզում, որ բայղուշություն ստացվի, բայց այս կառավարության պարագայում շահերի բախման խնդիր է առաջանալու։ Երբ Պետեկամուտների կոմիտեի նախագահը հեռահաղորդակցության ոլորտի հետ կապ ունի, բնականաբար, նրա ընկերությունը կբարգավաճի եւ կխեղճացնի մյուսներին, կունենա նաեւ հարկային արտոնություններ։
Նոր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը գործարար է, Գործարարների միության անդամ։ «Ինգո Արմենիա» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրենն է։ Այս հիմնարկը զբաղվում է ապահովագրություններով, այդ թվում՝ առողջապահական ոլորտում։ Բնականաբար, նրա նշանակումով պետք է զարգանա առողջության պարտադիր ապահովագրությունը, եւ իր հիմնադրած ընկերությունն ավելի լավ բաներ կառաջարկի։ Նա նաեւ բժիշկ է աշխատել, անեսթեզիոլոգ, «Վարդանանց» բուժկենտրոնի սեփականատերն է։ Դա էլ հենց նշանակում է, որ առողջապահական ապահովագրություն ստացողները կարող են բուժվել հենց այդ հիվանդանոցում։
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 20 տարի է՝ Երեւանի կոնյակի գործարանում է, հասել Է մինչեւ գործադիր տնօրենի հաստիքին։ Նոր գյուղնախարարի աշխատանքը կարո՞ղ է խաղողի չիրացման այս ժամանակ բարերար ազդեցություն ունենալ հենց կոնյակի գործարանի վրա։ Ինչո՞ւ չէ, կյանք է, պատահում է ամեն ինչ։
Տրանսպորտի եւ կապի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմ» ընկերության հիմնադիրն է։ Կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի մասնագետի նշանակումը նախարարի պաշտոնին վատ չէ։ Իսկ ի՞նչ է լինելու նրա հիմնած բիզնեսի հետ։ Եթե Գագիկ Խաչատրյանը «Յուքոմի» հետ էր կապված, ի՞նչ կանի Վահան Մարտիրոսյանը ոչ վաղուց ստեղծված ընկերության բարգավաճման համար։
Կարդացեք նաև
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում