Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն այսօր հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին The Atlantic-ի և Ասփենի ինստիտուտի կազմակերպած Վաշինգտոնի գաղափարների ֆորումում:
«Կան այնպիսի սառեցված հակամարտություններ, օրինակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որտեղ լուծումը տեսանելի չէ այս պահին, քանի որ ղեկավարները պատրաստ չեն»,- ասել է Քերին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ