Հայաստանի անկախության 25 տարին կարեւոր ու պատասխանատու ժամանակահատված է, սակայն անկախության առաջին օրը տեսած հայերից շատերը հույս ունեն 25 տարի անց տոնել երկրի անկախության 50-րդ տարեդարձը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին փոխնախարար, ամերիկյան նավատորմի նախկին ղեկավար ամերիկահայ Փոլ Իգնատիուսը.
«Հայերը շատ լուսավոր մարդիկ են, նրանք գնահատում են կրթությունը: Երկրի ապագան հենց այն երիտասարդ մարդկանց ձեռքում է, ովքեր այսօր յուրացնում են մեր ժամանակների նորարարական հմտությունները»:
«Հայաստանը մի երկիր է, որն ուզում է ապրել հարեւանների հետ խաղաղության մեջ եւ հույս ունեմ որոշ պահի մեզ կհաջողվի դրան հասնել», – ասել է հայ-ամերիկյան խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը:
Կոնգրեսական Հավյեր Բեսերրան ընդգծել է, որ Վաշինգտոնում բարձր են գնահատում Երեւանի հետ հարաբերությունները.
«Մենք հարգում ենք, ավելին, բարձր ենք գնահատում անկախ Հայաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության նշանակությունը»:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան