Ստեփանավանի դենդրոպարկի մոտ գործող մինի շուկայում օղի վաճառող լոռեցին իր ապրանքը գովազդելու հնարամիտ մեթոդ է գտել: Լուսանկարում պատկերված գովազդային վահանակի կողքով անգամ օղի չսիրողներն անտարբեր չեն անցնում:
Անտառի բարիքներից օղի թորելու մեթոդներին լոռեցիները վաղուց են տիրապետում, օղին պատրաստում են, բայց այ, իրացնելը խնդիր է: Իր օղին վաճառելու համար լոռեցին շուկայի կանոններին է հետեւում՝ գայթակղիչ ձեւով է գովազդում՝ 60 տոկոսանոց օղիով մարդուն երաշխավորում է 60 ձիաուժ:
Հետաքրքիր է, 60%-անոց թնդության օղին եթե մարդուն 60 ձիաուժ տա՝ հետեւանքներն ինչպիսի՞ն կլինեն: Տեսնես կա՞ մարդ, որ կուզենա 60 ձիու ուժի տիրապետել:
Լուսանկարը՝ Անուշ Մաթեւոսյանի
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
29.08.2016թ.