Լրահոս
Օրվա լրահոսը

Որ «խոշորները» չկլանեն փոքր ու միջին բիզնեսին

Սեպտեմբեր 30,2016 17:00

«Մեր հարկերի դրույքաչափերն, ընդհանուր առմամբ, շատ բարձր չեն: Ամբողջ խնդիրը շրջանառության մեջ է, շրջանառությունն է քիչ: Խոշորները կլանել են փոքր ու միջինի շրջանառությունը: Դա արդեն հակամենաշնորհային համակարգի հարց է»,- Հարկային օրենսգրքի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար խավի ներկայացուցիչ Գարեգին Նուշիկյանը:

Ըստ նրա՝ եթե մանր ու միջին բիզնեսի համար նորմալ շրջանառության դաշտ լինի, բոլորն էլ հարկերը կվճարեն եւ կաշխատեն: «Փաստաթղթաշրջանառության հարցը պիտի լուծվի, փոքրերը բողոքում են, որ փաստաթուղթ չեն տալիս: Շատ հարցեր կան, որ մեկը մյուսի հետ կապված են, ու եթե դրանք լուծում ես` շղթայական գնում է: Հակառակ պարագայում փոքր եւ միջին բիզնեսի համար ինչ էլ անես` կուլ են գնալու»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս առումով էլ ինքը հույսեր է կապում նոր վարչապետի եւ կառավարության հետ:

Չթերագնահատելով նախկիններին՝ մեր զրուցակիցը փաստում է, որ այժմ մոտեցումները` սկսած նշանակումներից, այլ են, տարբերվում են եւ վստահություն են ներշնչում: Այսրոպեական եւ 100 տոկոսանոց հաջողությունների սին հույսեր նա չի փայփայում, բայց կարծում է` գործելու հնարավորություն պիտի տանք: Ընդհանրապես, ասում է` նախորդներին էլ պիտի տայինք, ոչ թե անհամբեր սպասեինք, թե երբ են տապալվելու:

Զրույցի մանրամասներն այստեղ

«Առավոտ» օրաթերթ

29.08.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930