Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել Բարսելոնի օդանավակայանում:
Sport.es-ի փոխանցմամբ, վթարի պատճառ դարձել է անիվների չբացվելը: Իսկ Mirror-ը հավելում է, որ չվերթն իրականացվելիս է եղել առանց ուղեւորների եւ ինքը՝ Ռոնալդուն, էլ նրանում չի եղել եւ օդաչուն թեթեւ վնասվածքներ է ստացել:
Ռոնալդուն 19 միլիոն եվրո արժողությամբ բիզնես-ջեթ կարգի օդանավը գնել է անցած տարի: Այն ունի իր դասում ամենամեծ եւ շքեղ սալոնը՝ լողասենյակ, սառնարան, տնային կինոթատրոն, ինտերնետ կապ, հեռախոս եւ ֆաքս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ eurosport.ru-ի