Այսօր ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է մարզպետների փոփոխություն, նշեց. «Նախագահն իր ելույթում ասել էր, որ մինչեւ դատաիրավական համակարգ լինելու են փոփոխություններ, հետեւաբար` չեմ բացառում, որ մարզպետարաններում եւս կլինեն փոփոխություններ»:
Լրագրողի հարցին ի պատասխան, թե կադրային հարցեր արդյոք քննարկվե՞լ են, ՀՀ խոսնակը հիշեցրեց, որ նախարարների մեծ մասը նշանակված է, մնացել են երկու պաշտոնակատարներ` Սեյրան Օհանյանը եւ Էդվարդ Նալբանդյանը. «Նշանակումը կամ վերանշանակումը նախագահի լիազորությունների շրջանակում է եւ նախագահը մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, կիրականացնի նշանակումներ»:
Շարմազանովի խոսքով` նոր նախարարները եւ վարչապետը ՀՀԿ քաղաքական թիմի անդամներ են. «Այս կառավարության համար ՀՀԿ-ն կրում է պատասխանատվություն: Կընդգրկվե՞ն նրանք ՀՀԿ կազմում, թե ոչ, չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»:
«Ապրիլյան ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն պետք է ստանա վստահության քվե, կառավարություն կազմելու իրավունք, այնուհետեւ կուսակցությունն ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, կներկայացնի վարչապետի թեկնածուին»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայիս փուլում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսված չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ