Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն կհրավիրի իր հերթական համագումարը, որը կկրի ոչ թե նախընտրական, այլ հաշվետու բնույթ: Այս մասին այսօր ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Համագումարից անմիջապես հետո կսկսենք պատրաստվել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին: Դա հերթական, բայց ՀՀԿ-ի համար առանցքային համագումար է լինելու: Նախատեսվում են փոփոխություններ` ծրագրում եւ կանոնադրության մեջ: Չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն նաեւ ղեկավար կազմում, որովհետեւ դա մշտապես ընթացող գործընթաց է»,-հայտնեց նա:
Թե ինչ հաշվետվություն է ներկայացվելու ՀՀԿ-ի կողմից, Շարմազանովը փակագծեր չբացեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ