Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է սկսեն մուֆթա դագաղներ բաժանել»․ Արամ Մանուկյանը՝ ընտրակաշառք ակնոցների մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 21:25

Քիչ առաջ Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՀԱԿ կուսակցության հանրահավաքը։ Գյումրիում բավական ցուրտ եղանակ է, սակայն քիչ մարդիկ չէին հավաքվել, հիմնականում այս կուսակցության համակիրներն էին։

Հանրահավաքին ՀԱԿ ցուցակը ներկայացնող թեկնածուներից բացի ելույթ ունեցան նաև ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև Վլադիմիր Կարապետյանը։ Վերջինս իր խոսքում խստորեն քննադատեց Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուին՝ Սամվել Բալասանյանին՝ նշելով, որ նա չի վայելում գյումրեցիների աջակցությունը։

hak_1 hak_2 hak_3 hak_4 hak_5

Այնուհետ քննադատեց նրա փակցրած ցուցապաստառները։ «Բալասանյան» դաշինք կոչվող ուժը կամ միավորումը դա Հանրապետականն է, Հանրապետականի կցորդն է։ Գալով Գյումրի՝ ես զարմացա ինչպիսի գովազդային, քարոզչական, տաղտկալի և ամոթալի վահանակներով են հանդես գալիս՝ նշելով, որ պուրակներ են կառուցվել 1-2 հատ կամ 30 փողոց ասֆալտապատվել են՝ չնշելով, որ 500-ը քարուքանդ վիճակում են, կամ 20 կանգառ։ Ի՞նչ կա այդտեղ արտառոց, չեմ հասկանում, կարո՞ղ է Բալասանյանը սեփական միջոցներով է դա արել։ Բնականաբար՝ ոչ, մեր մուծած հարկերով, բյուջեի սուղ միջոցներով է դա արել, և ամոթ է պարզապես դա ներկայացնել հանրությանը որպես մեծ գործ, որ արվել է իշխանությունների կողմից»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ վստահություն հայտնեց, որ իրենք հնարավորություն ունեն «հին քյարթուներին» հաղթելու։«Արժե որ հին քյարթուներին, ոնց որ Սամվելն ա, մարդը եթե յոթ կուսակցություն փոխում ա, ինչի՞ ա գալիս, որ 8-րդը փոխե՞ս, 9-րդը փոխե՞ս․․․ Ռեկլամները նայում եմ, ծիծաղս գալիս է, տեղադրված նստարաններ, էդ քո գործի անունն ի՞նչ էր, պարծենում ես, որ տեղադրված նստարաններ կա՞ն, վճարված աշխատավարձեր, այ քեզ բան․․․ Աշխատավարձերը վճարել ա, ինչի՞ չեք մեդալ տալիս էդ մարդուն, մի հատ էլ հուշարձանը կառուցեք․․․ Ո՞ւմ հետ ենք մրցում, ո՞ւմ հետ ենք մեյդան դուրս եկել, դա մեր ժողովուրդը պիտի հասկանա, չգնա հանկարծ խեղճանա, կաշառվի։ 4 օր առաջ Գյումրիում էի, մի հոգի մոտեցավ, օպտիկա խանութի աշխատող էր, ասաց համատիրությունները փող են փոխանցել իր խանութին և վերցրել են կտրոններ, և այդ կտրոնները բաժանում են քաղաքացիներին, որ գնան, ակնոց վերցնեն, հազար դրամանոց ակնոց։ Կարևոր չէ, դու քոռ ես, ակնոց պետք ա, պետք չէ, կարող է սկսեն իրանք մուֆթա դագաղ բաժանել․․․ Խայտառակություն է ժողովուրդ, խնդալու բան է, խնդում ենք, բայց լացելու բան էլ է, որ կան մարդիկ, որոնք կարող են ստորացնել դիմացինին, ասեն՝ ես քեզ 1000 դրամանոց բան եմ տալիս, որ քեզ պետք էլ չէ, բայց վերցրու, արի ձայն տուր ինձ կամ Պողոսին կամ Պետրոսին։ Վանաձորում արդեն թեյի տուփեր էին բաժանում, կոլա էին բաժանում, խայտառակություն է»։

Արամ Մանուկյանն ասաց, որ հարկավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որ շրջապատում որևէ մեկը չհամարձակվի նման բան անել, համատարած մերժման, ոչնչացման քաղաքականություն պետք է լինի ընտրակաշառքի հանդեպ։ Նա անդրադարձավ նաև նոր ընդդիմությանը՝ նշելով, որ հայտնվել են «լալա-լուլու անող նոր ճուտեր», սակայն, բանախոսի ասելով, Հայ Ազգային կոնգրեսից բացի ուրիշ քաղաքական ուժ չկա, որը բանտերում քաշ գա։

«Ֆալշերն ավելի վտանգավոր են, քան Սերժն իրա կամանդով», -ասաց Արամ Մանուկյանը։

Ելույթ ունեցավ նաև Լևոն Զոհրաբյանը։ Նա վերջին շրջանում բնակվում է Գյումրիում, կիսվեց իր տպավորություններով՝ նշվելով, որ Գյումրին իր համար բացահայտում է։ Նա խոսեց Գյումրու տարբեր թաղեր ունեցած հանդիպումներից, նշեց, որ ահավոր ծանր վիճակում են ապրում մարդիկ, փողոցները քարուքանդ են, մարդիկ աղքատ, մեծ թվով հաշմանդամներ, կույրեր են բնակվում, որոնցով ոչ ոք չի զբաղվում։ Ամենածանր պրոբլեմը Գյումրիում, ըստ բանախոսի, այն է, որ գյումրեցին կորցրել է հավատը, ոչ մեկին չի հավատում, ասում են՝ հնար լիներ մենք էլ գնայինք, Գյումրիի բնակչության 2.3-ից ավելին գտնում է Գյումրիից դուրս։ «Քաղաքը հեռանում է»,- ասաց բանախոսը։

ՀԱԿ-ի ցուցակի գլխավորող թեկնածու Եպրաքսյա Մեխակյանն էլ խոսեց արտագաղթից, Գյումրու խնդիրներից՝ ասելով, որ թալանչի իշխանությունները տարել են մեր զավակներին, եղբայրներին, ծնողներին, նրանք արտագաղթել են, բայց կորցնելու քաղաք չունենք, չպիտի սպասենք, թե վերջին լույս մարողն ով պետք է լինի։ «Մենք այստեղ ենք մնալու, քաղաքը մերն է, ու մենք՝ քաղաքինը»,- ասաց ՀԱԿ թեկնածուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ReInk says:

    Սամվել Բալասանյանը ոչ միայն ակնոց է բաժանում,այլև ընտրակաշառք է բաժանում:Ու հատկապես բաժանում է Գյումրեցու Ոգու համար:հանրապետականի վրա թքած է ունեցել:Կաշառքը բաժանում են հենց Գյումրեցու Ոգի կուսակցության անդամները:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930