Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ» եւ «Դի Ջի Սեյլզ» ընկերությունների նկատմամբ

Սեպտեմբեր 29,2016 20:45

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի սեպտեմբերի 29-ին կազմակերպած «Հայաստանյան ԶԼՄ-ների գովազդի շուկայի կառուցվածքը եւ ազատականացման հնարավորությունները» թեմայով կլոր սեղանին մասնակցում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Իրավաբանական վարչության Վարչական վարույթի բաժնի պետ Արսեն Հովհաննիսյանը:

Նա, անդրադառնալով Աղասի Ենոքյանի ուսումնասիրությանը, ասաց, որ հանձնաժողովում դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ» եւ «Դի Ջի Սեյլզ» ընկերությունների նկատմամբ. «Վարույթի շրջանակներում արդեն որոշակի գործողություններ իրականացվել են: Մասնավորապես՝ կազմակերպվել են լսումներ համապատասխան սուբյեկտների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են  վարույթում առկա փաստերը, տրվել են համապատասխան հարցեր, ստացվել են պարզաբանումներ: Բացի այդ բավականին վերջերս բացի լսումներից կազմակերպվել է նաեւ աշխատանքային քննարկում, որին ներկա են գտնվել համապատասխան սուբյեկտների ներկայացուցիչները եւ այդ քննարկման ընթացքում եւս փորձել ենք պարզել, թե ոլորտում ինչ խնդիրներ են առկա, պարոն Ենոքյանի նշած հարցերը եւ ընդհանրապես պատկերացնել մեդիադաշտում գովազդի ներկայացման կանոնները»:

Արսեն Հովհաննիսյանը հայտնեց, որ ուսումնասիրությունը ընթացքի մեջ է, եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համապատասխան սուբյեկտներից տեղեկատվություն է պահանջել, որը եւ ուսումնասիրվում է: Եվ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կարտացոլվի վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշման մեջ. «Այսինքն՝ արդյոք կա՞ գերիշխող դիրք, այդպիսի դիրքի չարաշահում առկա՞ է, թե՞ ոչ, բոլոր հարցերը իրենց արտացոլումը կգտնեն հանձնաժողովի կայացրած որոշման մեջ: Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է 90-օրյա ժամկետում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930