Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղարծնի բնակիչը փորձել է «ՏՕԶ»-ով սպանել

Սեպտեմբեր 29,2016 19:22

Շարունակվում է Հաղարծին գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. հուլիսի 28-ի գիշերվա ժամը 2-ի սահմաններում Հաղարծին գյուղի կենտրոնում, Արծրուն Բադալյանի խանութի մոտ, միմյանց միջեւ ձեւավորված անբարյացկամ փոխհարաբերությունների պատճառով, ապօրինի ձեռք բերված «ՏՕԶ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանով Տիգրան Թամրազյանի հասցեին սպանության սպառնալիքներ տալով՝ դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է նրա ուղղությամբ, նրա ձախ ուսի շրջանում մարմնական վնասվածք պատճառել, սակայն համագյուղացի Արմեն Գրիգորյանի միջամտությունից հետո, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Բացի այդ, Գագիկ Պետրոսյանը չունենալով հրազեն պահելու եւ կրելու իրավունք, եղբոր՝ Գառնիկ Պետրոսյանի մահից հետո, շուրջ 20 տարի, վերջինիս պատկանող, ապօրինի հրազեն հանդիսացող «ՏՕԶ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանը պահել է Հաղարծին գյուղում գտնվող իր առանձնատանը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատավական համակարգի՝ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը») եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ,պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը, փոխադրելը կամ կրելը»), նա գտնվում է կալանքի տակ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930