ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին ու փոխգործակցությանն առնչվող այլ խնդիրներ:
ՀՀ պաշտպանության նախարարություն