Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտադիր բարեկարգման աշխատանքները` մշտական հսկողության ներքո

Սեպտեմբեր 29,2016 18:30

Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու որոշման  համաձայն` վարչական բոլոր շրջաններում շարունակական բնույթ են կրում հարակից տարածքների բարեկարգման և խնամքի  աշխատանքները:

Նշենք, որ Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական համակարգում ընդգրկված է հարակից ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող 14.500 օբյեկտ, այդ թվում ոչ միայն տնտեսական գործունեություն իրականացնող, այլև պետական ու համայնքային նշանակության կառույցներ, որոնցից շուրջ 4500-ն ունեն նաև կանաչապատման համար նախատեսված տարածքներ:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ, ամենօրյա մշտական հսկողության շնորհիվ, այս տարի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից տարված աշխատանքների արդյունքներն արդեն զգալի են:

«Մի քանի տարի շարունակվող ամենօրյա աշխատանքների շնորհիվ էապես նվազել է այն տնտեսվարողների թիվը, որոնք խուսափում և չեն կատարում պարտադիր բարեկարգման պահանջները: Համեմատության համար նշեմ, որ եթե 2013 թվականի ընթացքում մայրաքաղաքում կազմվել էր 2500 վարչական արձանագրություն, ապա 2016 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում ունենք 235 արձանագրություն, որոնց հիմնական մասը ձմռան աշխատանքների հետ է կապված»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930