Սեպտեմբերի 27-ին Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Սանտուարիո դե Սեն Անտոնիո եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պատարագին ներկա էին Ֆիլիպինների խորհրդարանի սենատորներ, Մանիլայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Թագուկ քաղաքի քաղաքապետը, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հայաստան-Ֆիլիպիններ բարեկամության խմբի անդամներ:
Պատարագից հետո Մանիլայի «Աստորիա» հյուրանոցում տեղի ունեցավ հիշատակի երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը և հայտնի գործարար Ջեֆրի Նագը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն