Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլահայ լրագրող. «Ձերբակալված ակադեմիկոսներ կան Թուրքիայում»

Սեպտեմբեր 29,2016 17:45

«Առավոտը» ստամբուլահայ լրագրող, Թուրքիայի  Մարդկային իրավունքների միության անդամ Հրանտ Գասպարյանից հետաքրքրվեցինք՝ Թուրքիայում կարծրատիպեր փշրվե՞լ են, մտածողություն փոխվե՞լ է: Մեր զրուցակիցը հայտնեց, որ հատկապես «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո մարդիկ կարողացան ավելի ազատ արտահայտել իրենց մտքերը, փողոցային ցույցեր անել Ստամբուլի կենտրոնական հրապարակներում, նաեւ Իզմիր եւ Անկարա քաղաքներում:

Հարցին՝ արդյոք կա՞ն առաջադեմ համալսարանական  շրջանակներ, որոնք պատրաստ են առերեսվել անցյալի հետ, Հրանտ Գասպարյանը պատասխանեց, որ 5-6 տարի առաջ տիրող ազատ մթնոլորտը  տեղի է տալիս, ու համալսարանների ուսանողության ազատության մասին արդեն խոսել հնարավոր չէ, քանի որ  այսօր ձերբակալված ակադեմիկոսներ կան Թուրքիայում, սեղմվել է տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ազատության շրջանակը, ամեն ինչ հսկողության տակ է:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ստամբուլում լրագրողներին նվիրված թանգարանի գոյությանը, հայազգի լրագրողը պատասխանեց, թե դժվար այնտեղ փաստված լինի, որ Օսմանյան կայսրության շրջանի առաջին թերթը հրատարակել են հայերը, բայց 2010-ից հետո Հրանտ Դինքի լուսանկարը տեղադրել են այդ թանգարանում՝ այլ զոհված լրագրողների նկարների կողքին: Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահին ուղված տխրահռչակ նամակի վերաբերյալ պոլսահայոց ընդվզման մասին տպագիր «Առավոտի» սեպտեմբերի 30-ի համարում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930