ՄՈՍԿՎԱ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2016թ. — Ռուսական «Մոսկովսկի Էքսպրեսս» պարբերականի թղթակից Անդրեյ Սմիրնովը Երևանում բախվել է աննախադեպ հակառուսական տրամադրությունների: Այս մասին նա գրում է «Հակառուսական տրամադրություններ Հայաստանում. Ժողովուրդը հաստատում է, նախագահի խորհրդականը՝ հերքում» իր ակնարկում: Երևանյան փողոցներում Սմիրնովին հանդիպած զրուցակիցների մեծ մասը կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ ընդհուպ մինչև ռազմաբազայի դուրսբերման կոչերի:
Թղթակիցը մեջբերել է Մոսկվայում ապրող քաղաքագետ Կարինե Գևորգյանի կարծիքը, ով նշել է, թե Մոսկվան խիստ անհանգստացած է տեղի ունեցողով՝ համարելով այն ժողովրդի հետ չխոսելու արգասիք: «Դա արդեն եղել է Ուկրաինայի պարագայում»,-նշել է Գևորգյանը:
Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն էլ կարծում է, թե հակառուսական տրամադրություններ Հայաստանում չկան առհասարակ:
– «Ես չգիտեմ՝ ում եք դուք մոտեցել փողոցներում, բայց նման բան Հայաստանում չկա: Որոշ մարդիկ ենթադրություններ են անում վտանգավոր և չստուգված տեղեկությունների հիման վրա: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը նույնպես ունի իր հետաքրքրությունները: Նրա ջերմ հարաբերությունները մի երկրի հետ, որը Հայաստանում իբրև թշնամական է ընդունվում, կարող է մեզ համար շահեկան լինել. Կրիտիկական պահերին զսպողի դեր ստանձնող է պետք: Հայաստանցիները սիրում են բոլորին մեղադրել, բացի իրենցից: Հայկական բանակի փամփուշտները ռուսական են, գազը ռուսական է, երկաթուղին ռուսական է, հեռահաղորդակցությունները ռուսականեն: Ո՞վ է դրանում մեղավոր: Ռուսաստա՞նը:
Կարդացեք նաև
Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, և արտերկիր չվերթների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանի միջոցով: Ռուսաստա՞նն է փակել «Արմավիան»,- հարց է տվել Սմբատյանը` միաժամանակ նշելով, որ Ռուսաստանն այլևս առաջվանը չէ, և պետք է նորովի կառուցել հարաբերությունները՝ այլևս հանդես չգալով «տվե՛ք մեզ ինչ-որ բան» կերպարով: Մեր հարաբերություններում միմյանց մինչև վերջ չասված բաներ կան: Դա երբեմն լինում է ընկերների միջև»,- իր խոսքը եզրափակել է Սմբատյանը:
Հայ-Ռուսական Անկախ Տեղեկատվական Կենտրոն