Այսօր կառավարության առաջ բողոքի ցույցի եկած քաղաքացիների բազմազանություն էր: Այստեղ էին «Նաիրիտի» նախկին աշխատակիցները, որոնք պահանջում էին գործարանը վերագործարկել: Ֆիրդուսի` 33-րդ թաղամասի բնակիչները, որոնց տներն իրացվել են եւ նրանք մոտ 8-9 տարի է ապրում են վարձով, շների իրավունքների համար պայքարող «Դինգո թիմը», հաշմանդամ դարձած օդաչուները:
Նրանք բոլորն էլ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջում էին լուծել իրենց խնդիրները:
Կարդացեք նաև
«Դինգո թիմի» անդամները նաեւ շներին էին բերել:
Նրանց խոսքերով, կենդանիների մասին հստակ օրենք չունենք եւ այդ պատճառով նրանց հետ ինչպես ուզում` վարվում են` կրակում են, տներից դուրս անում, ստերիլիզացնելու փոխարեն` սպանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ