Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը 1.7 անգամ ավելացրել է արտահանումն այդ կազմակերպության երկրներ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան:
«7 ամսվա ընթացքում Հայաստանի արտահանման մատակարարումներն ավելացել են 1.7 անգամ… Սա ամենավառ օրինակն է, որ մենք տեսնում ենք ինտեգրման գործում»,- ասել է Վալովայան:
Խոսելով ԵվրԱզԷՍ-ի տնտեսության ընդհանուր ցուցանիշների մասին՝ նախարարը նշել է, որ որոշ բացասական միտումներ այս տարի թուլանում են: «Դա մենք, օրինակ տեսնում ենք, այնպիսի ցուցանիշում, ինչպիսին է ՀՆԱ դինամիկան: 7 ամսվա տվյալներով՝ այն նվազել է 0.08%-ով այն դեպքում, երբ 2015թ. նույն ժամանակահատվածում այն նվազել էր 3%-ով»,- ասել է նա:
«Մենք շատ դրական արդյունքներ ենք տեսնում գյուղատնտեսության մեջ: Այստեղ դրական դինամիկա է նկատվում առանց բացառության բոլոր երկրների մոտ»,- հավելել է նախարարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ