Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա պրոդյուսերական կենտրոններին որոշ հարկային արտոնություններ կտան, եթե գան Հայաստան (տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 17:06

Մշակույթի նախարարությունը ծրագրում է արտաքին ներդրող հանդիսացող պրոդյուսերական կենտրոններին  եւ կազմակերպություններին, որոնք նկարահանումներ կկատարեն Հայաստանում ազատեն որոշակի հարկատեսակներից: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը: Նրա համոզմամբ, այդ քայլը կխթանի կինոարտադրությունը Հայաստանում. «Ինչպես նաեւ սա տարբերակ է մեր երկիրը արտերկրում լավագույնս ներկայացնելու»:

Նախարարությունը նախագծեր կկազմի ռուսական, չինական եւ նաեւ իրանական շուկաների համար:

Արմեն Ամիրյանը կոչ արեց լրագրողներին հնարավորինս ավելի շատ անդրադառնալ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, դրանք բարձրացնել, լուսաբանել, որպեսզի իրենց համար ավելի տեսանելի լինեն խնդիրները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930