Ադրբեջանը և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել նոր սերնդի տակտիկական հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Azeri Defence ռազմական պարբերականը:
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության «Շարգ» արդյունաբերական միավորման և ռուսական «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները Բաքվում ընթացող ADEX 2016 սպառազինության ցուցահանդեսի շրջանակում:
Հաղորդվում է, որ կողմերը պատրաստվում են համատեղ արտադրել նոր սերնդի «օդ-օդ» և «երկիր-օդ» տեսակի տատկտիկական հրթիռներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև