«Մեր կառավարությունը ոչ մի ծրագիր չունի, հենց էնպես դալի-դոլի առաջ է գնում այս Հանրապետությունը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Հետո անդրադարձավ մշակութային կյանքին, եթերում հայտնված աղմկահարույց «Ամենակարող երգիչ» նախագծին բացատրեց՝ ինչու են նման հաղորդումներ ստեղծվում. «Մի պարզ պատճառով, մտքի, ինտելիգենտության, պատրաստվածության բացակայության, մտահորիզոնի նեղ վիճակի: Երեխան, որ ծնվեց, մայրը եթե տանը փնթի է, երեխան սովորում է կեղտին, հիմա ժողովուրդը սովորել է այդ ռաբիսին»:
Ռեժիսորը զարմացավ ի պատասխան հասարակական զարմանքի, թե ինչու պետական մակարդակով չի արգելվում ռաբիս հաղորդումները. «Շատ կներեք, իսկ ինչու պետք է մեր կառավարությունն արգելի, եթե իրենք են ռաբիս, գեղացի են: Այդ են լսել, հետո դրանք ինչով են զբաղված, դրանք չեն գնում սիմֆոնիկ համերգների… կա Արամ խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, չէ դրանք ով են որ, Հայկո՜»:
Կառավարության փոփոխությունից ռեժիսորը դրական փոփոխությունների հույս ունի. «Ախր մի՛ խանգարեք էլի, նպաստեք էլի: Ես հույսեր կապում եմ նոր վարչապետի հետ: Եկել է Արմեն Ամիրյանը: Այ մարդ, հաճելի, լուրջ, ճաշակով մարդ է, արվեստ կա մեջը: Նոր վարչապետը բերել է մարդկանց, որոնք գոնե մի քիչ հաճելի դեմքեր են, իսկ դա շատ կարևոր բան է: Օրինակ՝ էն Չոռնի Գագիկի դեմքին նայում ես, հանցագործի դեմք ունի, հիմա մի քիչ հաճելի, կիրթ մարդիկ են»:
Կարդացեք նաև
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ նորկառավարության ձեւավորումը պայմանավորեց «Սասնա ծռերի» գործողություններով. «Ցավում եմ, որ զոհեր եղան, բայց երբ դանակը հասնում է ոսկորին»:
Ըստ նրա, անկախության 25 տարում Ադրբեջանը ծաղկեց, Հայաստանը՝ ոչ.« 5 միլիոնանոց Ադրբեջանը դարձավ 10 միլիոն, իսկ 3 միլիոնանոց Հայաստանը կիսվեց: Մեր իշխանավորները պատմության առաջ պետք է պատասխան տան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Кто этого человека пустил перед камерой , ему своё место когда то показали и он пусть там останется , понял тсатурик?))