Ադրբեջանը շուրջ 7 տոկոսով ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած 2017թ. բյուջեի նախագծի համաձայն՝ 2017թ. երկրի ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման համար կհատկացվի 2.9 մլրդ մանաթ (բյուջեի ընդհանուր ծախսերի 17.4 տոկոսը), ինչը ընթացիկ տարվա համեմատությամբ 187 մլն դոլարով (6.9 տոկոսով) ավելի է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ