«Նաիրա Զոհրաբյանին հարցրեք, միգուցե ինքը սատանաների հետ մոտ է, գիտի այնտեղ ինչ է կատարվում»,- մեզ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ՝ Վանաձորի հանրահավաքում արած հայտարարությանը. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սատանային էլ կմիանանք՝ ՀՀԿ-ին չենք միանա, այդպիսի բան չի՛ լինի»:
Թե ի՞նչ է պատահել ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերոջը, որ հիմա նման հայտարարություն է անում՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Իրեն հարցրեք, ասում եմ, էդ մարդը կարող է գիտի սատանաների մոտ ինչ խնդիր կա: Երեւի գիտի սատանաներին, որ էդ կողմն է թեքվել»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ պատգամավորը չունի՞ նոր գաղափարներ, համարձակություն՝ ջիղ՝ հավելյալ արժեք ստեղծելու երկրի համար, բիզնեսներ դնելու, չէ՞ որ կառավարության նոր ղեկավարը հայտարարել է, որ նրանց կողքին է: Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ես բիզնեսմեն չեմ, նոր գաղափարներ, բիզնեսի համար չեմ կարող տալ, բայց երբ որ կլինի կառավարության ծրագիրը, միգուցե այդ ծրագրին ծանոթանալուց հետո ունենամ որոշակի առաջարկություններ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ