Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության նոր նախարարը դեմ է, որ մթերող ընկերությանը դատի տան ու նա գնա սնանկացման (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 16:13

Այսօր գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն անդրադառնալով աղավնաձորցիների խաղողի մթերման խնդիրներին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց` կառավարությունը չի կարող անվերջ դոնորի դեր ստանձնել. «Պետք է լուծում գտնել»:

Հարցին, թե ի՞նչ լուծում, պարոն Առաքելյանն ասաց` գիտեք ինչ, եթե ես լուծում ունենայի` կհայտարարեի. «Մենք աշխատում ենք այդ լուծման վրա»:

Ինչ վերաբերում է մթերած խաղողի դիմաց մթերող ընկերությունների` գյուղացիներին ունեցած «Վեդի Ալկո»-ի պարտքին, Իգնատի Առաքելյանն ասաց, որ գյուղացիների հետ համաձայնեցրել են պարտքերի մարման ժամանակացույցը.

«Եթե չմարվի եւ նորից խնդիրներ լինեն, բնական է, պետությունը էլի կմիջամտի»:

Անդրադառնալով գյուղացու համար նոր կառավարության մշակած ծրագրերին, գյուղնախարարն ասաց. «Հիմնական մեր ուղղությունը լինելու է, որպեսզի օգնեն` գյուղը, գյուղացին հարստանա: Նրանք ունենան ապրելու ավելի բարձր հնարավորություններ»:
Գյուղատնտեսության նոր նախարարը դեմ է, որ չվճարելու համար առանց այդ էլ ֆինանսական ծանր վիճակում գտնվող տնտեսվարողին դատի տան եւ նա սնանկացման գնա:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը աղավնաձորցիներին խորհուրդ էր տվել դատի տալ «Վեդի Ալկո» ընկերությանը եւ գումարներն այդ ճանապարհով ստանալ:

Իգնատի Առաքելյանի մեկնաբանությունները` տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930