Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց ՊՊԾ գնդի գրավումից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի գործերի քննությունն ուղարկել Կենտրոն եւ Նորշ-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Գագիկ Միքայելյանի փաստաբան Անի Չատինյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ մեղադրական եզրակացության` իր պաշտպանյալը քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ. «Մեղադրանքը հիմնավոր չեմ համարում, քանի որ հանցակազմի տարրեր չկան: Քարեր նետելը չի համարվում քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն: Իսկ եթե հանցակազմը բացակայում է, քրեական գործ հարուցելն ու դատարան ուղարկելն անիմաստ է»: Փաստաբանը հավելեց` Միքայելյանն իր ցուցմունքում նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Հավելենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կքննի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը՝ Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ