Այսօր ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բաքվում նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:
Նա նշել է, որ այդ հարաբերությունների ապացույցն են երկու նախագահների միջև կապերը, ինչպես նաև ավելի քան 90 միջխորհրդարանական համաձայնագրերը:
«Այդ փաստաթղթերը վերաբերում են մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտներին: Ադրբեջանը տարածաշրջանում ամենակարևոր երկրներից մեկն է պատմության և աշխարհագրության առումով: Այդ երկրի դինամիկ զարգացումը մեծ հարգանքի և ուրախության է արժանի»,- իր հիացմունքն է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ