Օգոստոսի 8-ի երեկոյան Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները:
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, թե ծեր կնոջը Կոտայքի մարզում տեսնող է եղել: Գանձաքարի նախկին գյուղապետ Շահեն Շահինյանն ասաց, որ Սեդա Զաքարյանին որոնել են Չարենցավանում, Հրազդանում եւ այլուր, սակայն ՝ ապարդյուն: Նա հավելեց. «Շուրջ 15 օր առաջ սարում էին որոնում, սակայն արդյունք չկա, կարծես հեքիաթային պատմություն լինի»:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Սեդա Զաքարյանի անհետացման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Քրեական գործերով հոդվածը կփոխվի, երբ նրան գտնեն, նրա անհետանալու հանգամանքները բացահայտեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ