Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ամուսնուց կացնահարված կինը շնորհակալություն հայտնեց բժիշկներին

Սեպտեմբեր 29,2016 14:44

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանն այսօր պատմեց, որ վիրահատությունից հետո իրեն լավ է զգում: Նա այսօր շնորհակալություն հայտնեց իրեն բուժած բժիշկներին, որ իրեն ոտքի են կանգնեցրել. «Որ կարողանամ շարունակել ապրել ու իմ բալիկին մեծացնել, հայրիկիս խնամել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 4.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և խնդրել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարան շտապ ոստիկան ուղարկեն:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1985 թ. ծնված Վլադիկ Մ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 4.10-ին, Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարանի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, Վլադիկ Մ.-ն կացնահարել է նախկին կնոջը՝ 1979 թ. ծնված Թագուհի Մանսուրյանին, նրա հորը՝ 1954 թ. ծնված Վաչագան Մանսուրյանին, և մորը՝ 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանին: Վերջինս վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Թ. Մանսուրյանը և Վ. Մանսուրյանը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Տիկին Մանսուրյանը «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նաեւ ասաց, որ ընտանեկան հարաբերությունների դաստիարակումը պետք է սկսվի մանկապարտեզներից ու դպրոցներից. «Տարական դասարաններից սկսած լավ կլինի բարոյագիտություն առարկան մտցնեն, տղաներն ու աղջիկները կհասկանան կնոջ ու տղամարդու տարբերությունը, փոխադարձ սերն ու հարգանքը, բարոյագիտությունը դպրոցից պետք է գա, դեռ մանկապարտեզից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930