Երեկ Վանաձորում հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սատանային էլ կմիանանք՝ ՀՀԿ-ին չենք միանա, այդպիսի բան չի՛ լինի»:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանի խոսքերը. «Որովհետեւ ՀՀԿ-ի հետ կարող են միանալ միայն բարեկիրթ, բարեշնորհ մարդիկ»:
Մեր հարցին՝ իրենք եղել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մաս, դառը փո՞րձ ունեն, ինչի՞ց է, որ սատանային գերադասում են ՀՀԿ-ից՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրա համար ՀՀԿ-ի հետ միանում են միշտ բարեկիրթ, բարեխոնարհ մարդիկ»;
Մեր հարցին՝ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի հետ էին, բարեկիրթ ու բարեխոնա՞րհ էին, հիմա ի՞նչ է փոխվել՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել այն ժամանակ ով ինչ է եղել, ոնց է եղել: Հեչ պարտադիր չի, որ հայ քաղաքացին մշտապես իմանա, թե դիմացինն ով է եւ ինչով է զբաղվում: ՀՀԿ-ն ամենալուրջ կուսակցությունն է նորանկախ Հայաստանի: Երբեմն-երբեմն որոշ մենատնտեսների կամ որոշ ձախողումների հետեւանքով մարդիկ խոսում են ՀՀԿ-ի մասին: Ինքը՝ ՀՀԿ-ն, ամենաուժեղ կուսակցությունն է՝ պահպանողական, ազգային կուսակցություն է՝ ունենալով բոլոր ազգային ելեւէջներով գնացող միտք, սովորույթ, մտածումներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ