Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյա չեն, բայց շատ նորմալ բիզնես են անում». Գալուստ Սահակյանը՝ պաշտոնյաների բիզնեսի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 13:51

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ասաց, որ բոլոր նրանք, գործարարները, ովքեր ունեն համարձակություն, լավ գաղափարներ, միտք, մենք իր կողքին կանգնած ենք: Այսօր Aravot.am-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց՝ Ձեր տղան՝ Արման Սահակյանը, ընտանիքի անդամները չունե՞ն համարձակություն, նման ջիղ, նոր բիզնես ստեղծելու ցանկություն, հիմա կառավարությունն իր կողքին կանգնած է: Նա պատասխանեց. «Կարծում եմ, յուրաքանչյուր հայ քաղաքացի միշտ մտքով անցնում է, որ ունենա իր յուրօրինակ բիզնեսը: Մեկին հաջողում է, մյուսին՝ չի հաջողվում, մեկը բիզնես է բացում, մյուսը աշխատում է նրա մոտ»:

Դիտարկմանը, որ ավելի հաճախ պաշտոնյաների որդիներին է հաջողվում՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Որովհետեւ դուք միայն պաշտոնյաների հետ եք առնչվում: Հազարից ավելի տնտեսություններ գիտեմ, որոնք պաշտոնյա չեն, բայց շատ նորմալ բիզնես են անում»:

Խոսելով վարչապետի հայտարարության մասին, որ պետք է նախ ստվերը բերել հարկային դաշտ՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ստվերի կրճատումը ցանկացած կառավարության առաջին գործերից մեկն է»:

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանն էլ էր հայտարարում, նրան չհաջողվեց, ինչպե՞ս պիտի Կարեն Կարապետյանին հաջողվի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա ես չեմ կարծում, որ էդպես պիտի վերցնել, որ մեծամասամբ չի հաջողել: Իհարկե, բաներ կար, որ հաջողվել է: Սովորաբար, երբ նոր կառավարություն է ձեւավորվում, կառավարության համար առաջին խնդիրներից մեկը դա է լինում, որ պիտի կարողանա միջոցներ գտնել եւ պայքարել դրա դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930