Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 9-ի սահմաններում, Հրանուշ Եղիազարյանը հայտնաբերվել է Երևանում և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն