«Ես կարծում եմ, մենք այնպիսի երաժշտական կոթողներ ունենք, որ ավելի լավ է մեր ժողովուրդը դրան վարժվի: Ինչ վերաբերում է ռաբիսին, դա Սովետի ժամանակ ստեղծվել է, որպեսզի որոշակի խավեր կարողանան այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը, մոտեցումը ձեւավորեն»,- ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքը ռաբիս երաժշտության մասին այսպիսին է:
Պատասխանելով լրագրողների հարցին, որ Հանրայինի եթերում ճի՞շտ է քարոզել ռաբիս երաժշտություն եւ Սերժ Սարգսյանն էլ քննադատեց՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ բավականին լավ ռաբիս երաժշտություններ են ստեղծվել. «Օրինակի համար, ռաբիս երգողներից… ո՞նց էր ազգանունը…շլյապայով»:
Մենք հուշեցինք՝ Թաթա Սիմոնյանին մասի՞ն է խոսքը՝ նա պատասխանեց. «Այո, Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է: Բայց ռաբիս երաժշտություն է՝ ավելի ճոխացրած»:
Հարցին՝ Դուք Թաթայի երկրպագո՞ւն եք, հավանո՞ւմ եք՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի բան կա, որ շատ հավանում եմ եւ մյուսներին ասեմ՝ դուք էլ հավանեք: Կարողանում եմ երբեմն-երբեմն լսեմ ռաբիս: Իմիջիայլոց, ասեմ, երբեմն, որ մենակ ես լինում՝ մի քանի հոգով, նաեւ լսում ես ռաբիս երաժշտությունը: Բայց, օրինակի համար, կան ռաբիս երաժշտություններ, որը ոչ թե ռաբիսի մոտեցումներ են, այլ ձեւափոխված մի երաժշտություն կա, որ երբեմն հեռուստատեսությամբ էլ ենք լսում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե Մատենադարանում աշխատող մի քանի հարազատ մարդիկ չունենայի, կառաջարկեի սրան տնօրեն նշանակեին…