Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես են ապրում անպիտան մարդիկ Բաքվում. Ռուս բլոգերը Բաքվի փախստականների մասին

Սեպտեմբեր 29,2016 12:20

Ռուս բլոգեր Իլյա Վարլամովը, որի գրառումները ժամանակակից Բաքվի մասին պարբերաբար քննարկվում են հայկական սոցցանցերում, նոր գրառում է կատարել՝ այս անգամ այդ քաղաքին նայելով հակառակ կողմից:

«Ինչպես են ապրում անպիտան մարդիկ Բաքվում» վերտառությամբ գրառման մեջ հեղինակը լուսանկարներով ցույց է տվել Ղարաբաղյան հակամարտության հետևանքով փախստական դարձած ադրբեջանցիների կյանքի պայմանները ներսից և դրսից:

«Այս մարդկանց ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Բաքվի համար նրանք բեռ են դարձել: Նրանցից ոմանք մինչ այժմ երազում են Ղարաբաղ վերադառնալու մասին: Միջազգային հանրությունը (մասնավորապես, ՄԱԿ-ը և ԵՄ-ը) նույնպես պահանջում են նրանց վերադարձը, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պատերազմն ավարտվի: Իսկ մոտ ապագայում հազիվ թե դա հնարավոր լինի»,- գրում է Վարլամովը:

Հեղինակը հիշեցնում է, որ վերջին տարիներին Բաքվի իշխանությունները ցանկանում էին քանդել այդ խարխուլ տները և դրանց տեղում կառուցել մետրոպոլիտենի համար էլեկտրոդեպո: Ընդ որում, տեղի բնակիչները դրա համար փոխհատուցում չէին ստանալու և նոր տներ չէին տեղափոխվելու: Փախստականները բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ ընդհուպ մինչև ինքնահրկիզումներ, ինչի արդյունքում ծրագիրը սառեցվեց:

Փախստականները հիմնականում ապրում են 5-հարկանի կիսախարխուլ տներում, իսկ ավելի հաջողակները տեղավորվել են նորակառույց շենքերում, որոնք սակայն, քաղաքից հեռու են և չունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

«Ահա այսպիսին է Բաքուն: Չգիտեմ՝ երբ սրանք կքանդեն, բայց քանի դեռ ուշ չէ, տեսեք, թե ինչպես կարող են ապրել մարդիկ 2016թ. Ադրբեջանի մայրաքաղաքում»,- եզրափակում է Վարլամովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930