Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. իրավունք ունենք ԿԲ այս որոշման ետեւում տեսնել ավելի շատ քաղաքական որոշում. «168 ժամ»

Սեպտեմբեր 29,2016 12:18

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «168 ժամի» հետ զրույցում վարչապետի մոտ կայացած հանդիպումն ու ԿԲ որոշումները «զարմանալի զուգադիպություն» որակեց։

Ըստ նրա՝ արտառոց փոփոխություն տեղի չէր ունեցել մեր տնտեսության մեջ, եւ նախկին կառավարության հրաժարականից հետո պարզ դարձավ, որ կարելի է այս տոկոսադրույքներն իջեցնել. «Իրավիճակը պարզ էր մայիսից, տարվա ընթացքում այդ ամենը տեսանելի էր, տնտեսության ծավալները կրճատվում էին, վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրները բավականին թեթեւացել էին, եւ ինֆլյացիան այլեւս խնդիր չէր։ Տնտեսությունը խթանելու միակ ձեւը վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն էր, որին մի քանի անգամ դիմել էին տարվա ընթացքում։ Ամենակարեւորը, իհարկե, բանկերին անհրաժեշտ էր հնարավորություն տալ ավելի շատ ֆինանսական աջակցություն ցույց տալ, իսկ վարկավորման համար անհրաժեշտ է ազատ միջոցներ տրամադրել, որը կատարվեց։ Ինձ համար զարմանալի էր, թե ԿԲ-ն ինչո՞ւ դրան չի գնում։ ԿԲ-ն հիմնավորում էր, թե դեռեւս վստահ չեն։ Բայց նոր կառավարության դեռեւս ձեւավորման պրոցեսի ընթացքում տեղի է ունենում այս քայլը, հատկապես՝ նորմատիվների իջեցումը շատ էական նշանակություն ունի բանկերի համար, եւ մոտ 1 տարի է, որ չէին անդրադառնում դրան։

Այսինքն՝ իրավունք ունենք ԿԲ այս որոշման ետեւում տեսնել ավելի շատ քաղաքական որոշում, որովհետեւ որպես տնտեսական որոշում՝ դա վաղուց հասունացել էր։ Եվ սա մեծ աջակցություն կարող է դառնալ այս նոր կառավարությանը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930