Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում անդրադարձավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեությանը: Նրա խոսքերով, վերջին օրերին հանդիպել է սպառողների միությունների ներկայացուցիչների, գործարարների հետ եւ խոսել Սննդամթերքի անվտանգության ծառայության մասին:
Այնուհետեւ նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին ասաց. «Պարոն Առաքելյան, ձեզ հանձնարարություն: Հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները եւ դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով նաեւ այն հարցի վրա, թե լաբորատորիան պե՞տք է լինի այդ վարչության մեջ, թե՞ լինի անկախ եւ տալ առաջարկություն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ