Արդեն մի քանի օր է՝ համացանցում բուռն կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչը» նախագիծը, որի շրջանակում հարթակ է տրամադրվել 6/8 ժանրի կատարողների։
Քաղաքացիների մի զգալի հատված այն համոզման է, որ այս ծրագրի շրջանակում պետական մակարդակով պրոպագանդվում եւ խրախուսվում է ռաբիս, ռեստորանային երաժշտությունը։ Անգամ օնլայն ստորագրահավաք է կազմակերպվել, որի մասնակիցները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից եւ ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել հաղորդման ցուցադրումը։
Ներկայացնում ենք «Ամենակարող երգիչը» նախագծի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումը՝ ի պատասխան «Ժողովուրդ»-ի գրավոր հարցման։
Այսպիսով՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ս. Մուրադյանը մեզ պատասխանել է (պատասխանը ձեւակերպվել է նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման օրոք). «ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած քաղաքականության մեջ երբեք ռաբիս երաժշտության տարածումը տեղ չի գտել։ Հակառակը՝ դասական, ժողովրդական, ազգագրական երաժշտության զարգացմամբ փորձել ենք ձեւավորել իրական արժեհամակարգ։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ՝ մեզ համար ընդունելի չէ նմանատիպ հաղորդման գոյությունը»։
Կարդացեք նաև
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում