Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը երբ իմացել է նախարար է, վարդեր է գնել, գնացել տուն եւ կնոջն ասել՝ իմ ժամանակի մեծ մասն ուրիշին եմ հատկացնելու

Սեպտեմբեր 29,2016 12:02

Պատասխանելով հարցին՝ թե որն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար՝ Արմեն Ամիրյանն ասաց. «Գնեցի մի փունջ վարդեր եւ եկա տուն: Դուռը զանգեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի եւ ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասաց՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»,-այսօր Արմեն Ամիրյանն առաջին անգամ մասնակցելու էր կառավարության նիստին՝ որպես մշակույթի նախարար:

Նա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատելու է բաց, թափանցիկ:

Այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է ազատվել Հասմիկ Պողոսյանի կադրերից, Արմեն Ամիրյանը պատասխանեց, որ կադրային փոփոխություն չի պատրաստվում անել. «Ես ձեւակերպում եմ խնդիրները եւ այդ խնդիրների մեջ եթե կարող են տեղավորվել, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով, որովհետեւ ինձ համար կարեւորագույնն այն մշակույթն է եւ այն խնդիրները, որոնք ձեւակերպվելու են մշակույթի զարգացման մեջ»,- ասաց պարոն Ամիրյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930