Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արդյոք նոր վարչապետի՝ գործարար աշխարհին ուղղված ուղերձը կարո՞ղ է հասնել նպատակին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 29,2016 11:52

«Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»,-  երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Երկրի համար ստվերային տնտեսության կործանարար լինելու, դրա դեմ անողոք պայքարելու մասին նախկին վարչապետների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները շատ են, չափազանց շատ։ Այնքան շատ, որ դրանք ուղղակի ձանձրացրել են հանրությանը։ Հանրությունն էլ շատ լավ գիտի, որ ստվերի դեմ պայքարի «ջատագովները» հենց իրենք են հիմնական ստվերի կնքահայրերն ու հովանավորները։ Եվ դրանով իսկ անցած տարիներից ստվերային տնտեսության դեմ պայքարի գաղափարը հետեւողականորեն ու թերեւս մտածված արժեզրկվել է։

Ու հիմա ստվերի դեմ պայքարի մասին հայտարարում Է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երեկվա հանդիպման ժամանակ վարչապետը ասել է, թե կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դաոնալ բարեխիղճ հարկատու։ Արդյոք նոր վարչապետի՝ գործարար աշխարհին ուղղված ուղերձը կարո՞ղ է հասնել նպատակին։

Փաստորեն շատ հետաքրքիր իրավիճակ է: Կարեն Կարապետյանը ասում է բաներ, որոնք պարզ ճշմարտություններ են։ Կարելի է ենթադրել, որ նա իրոք այդպես է  մտածում՝ «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»։ Բայց այդ պարզ ճշմարտությունը արդեն ձանձրացրել է հանրությանը, իսկ գործարար աշխարհը լրիվ իրավունքները ունի չհավատալու այդ հայտարարությանը։ Բայց ստվերի դեմ պայքարի գործում աոաջին հերթին անհրաժեշտ է հանրության վստահությունը ու գործարար աշխարհի աջակցությունը, ինչը գոնե այս պահին չկա։ Ու ստացվում է կախարդական շրջան. ասում ես՝ պայքարենք ստվերային  տնտեսության դեմ, ոչ ոք չի հավատում դրան, պայքարը տապալվում է, եւ հանրությունն ու գործարար աշխարհը կրկին անգամ ձանձրանում ու հիասթափվում են…

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930