Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լավ կլիներ նաեւ, որ նորանշանակ նախարարն ուշադրության կենտրոնում պահեր գրադարանները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 29,2016 11:41

Ինչ խոսք, ուրախաբեր ու ոգեւորիչ է մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի առաջին հայտարարությունն այն մասին, որ առաջնահերթ պիտի կարգավորի գրահրատարակչական ոլորտը, որ գրախանութները պիտի դառնան նաեւ ընտանեկան հանգստի գոտիներ, ուր չեն գնում միայն գիրք գնելու, ընթերցելու, այլեւ կարող են կազմակերպել իրենց հաճելի հանգիստը։

Հաշվի առնելով, որ Երեւանում մնացել են ընդամենը մի երկու-երեք գրախանութներ, որոնք քաղաքի կենտրոնական հատվածներից գնալով դուրս են մղվում (վերջինը «Նոյյան տապան» գրատունն էր, որ հեռացվեց Հանրապետության հրապարակի Կառավարության տուն 2 հասցեից), գրքի վրա ծանրացած ավելացված արժեքի հարկի առկայությունը, նաեւ գրահրատարակչական ոլորտի տարատեսակ, կիսաստվերային ու ակներեւ խնդիրները, այո՝ իրատեսական ու անհրաժեշտ է հնչում Ա. Ամիրյանի հենց այս հայտարարությունը։

Լավ կլիներ նաեւ, որ նորանշանակ նախարարն ուշադրության կենտրոնում պահեր գրադարանները, առհասարակ՝ գրադարանային ոլորտը, որն աջակցության կարիք ունի, պիտի վերականգնել, բարենորոգել մարզային, գյուղական գրադարանները, համալրել նոր գրքերով, ակտիվացնել գրադարանների ներքին կյանքը եւ, ամենակարեւորը՝ բարձրացնել գրադարանավարների աշխատավարձը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930