«Հարկային օրենսգրքով» նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի հարկահավաքության համակարգը։ Փորձագետները համոզված են, որ ներկայացված նախագիծը Հայաստանի տնտեսությունն ավելի է կենտրոնացնելու։ Այլ կերպ ասած՝ ընդհանուր տնտեսության վրա խիստ բացասական ազդեցություն է ունենալու եւ արտագաղթի լրացուցիչ առիթ դառնալու։
Այսպիսով՝ Կարեն Կարապետյանը հավանաբար գլխի չի ընկնում, որ այն պահից, երբ ուժի մեջ կմտնի այդ չարաբաստիկ «Հարկային օրենսգիրքը», Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող բոլոր զարգացումների միակ եւ անհերքելի պատասխանատուն լինելու է ինքը։ Ու երբ այդ օրենքի կիրարկման արդյունքում փոքր եւ միջին ձեռներեցները սնանկանան, դրա մեղավորը չի լինելու Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը կամ մեկ ուրիշը, այլ Կարապետյանն է պատասխանատվության ողջ բեռը կրելու։ Ավելին՝ նույնիսկ խորհրդարանի վրա չի կարողանա մեղքի բաժինը բարդել, քանի որ նախագիծը գաղտագողի ԱԺ բերելով՝ այդ հնարավորությունից եւս զրկվեց։
Այսօր բոլորը փորձում են հասկանալ, թե արդյոք նորանշանակ վարչապետին կհաջողվի Հայաստանի տնտեսությունում գեթ փոքր դրական տեղաշարժ արձանագրել։ Սակայն, հաշվի առնելով «Հարկային օրենսգրքի» հետ կապված այս գործընթացը, կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանն արդեն իսկ ավանսով ձախողվել է։
Ավելին՝ իր ձախողմամբ նա կարժեզրկի նաեւ «պրոֆեսիոնալ կառավարության» գաղափարը, ինչպես դա տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի պաշտոնավարման տարիներին։
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում