Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլդինգը ցանկանում է ստեղծել ՀՀ կառավարության հետ Հայաստանի տնտեսության վերականգման համատեղ ֆինանսական ֆոնդ

Սեպտեմբեր 29,2016 10:32

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ «EU ASIA Busines Finance Centre» Հոլդինգի ներդրողների պատվիրակությունը ժամանում է Հայաստան, հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ներդրումային ծրագրերի քննարկման համար:

Պատվիրակության մեջ ներգրավված են նաև Սլովակիայի կառավարության և ազգային Խորհրդի կարևոր ներկայացուցիչներ: Սլովակիան, որպես Եվրոմիության նախագահող երկիր, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը, հատկապես Իրանի հետ Հայաստանի ունեցած բացառիկ կապերի և հնարավորությունների օգտագործման նպատակով:

Արդեն նախատեսված է հանդիպում, բացի վարչապետից, նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ:

Հոլդինգը ցանկանում է ստեղծել ՀՀ կառավարության հետ Հայաստանի տնտեսության վերականգման համատեղ ֆինանսական ֆոնդ՝ «Համահայկական ԵՄ-Ասիա ֆոնդ» անվանմամբ, որի մեջ հոլդինգի ներդրողները պատրաստ են ներգրավվելու Հայաստանի համար կենսական նախագծերի համար անհրաժեշտ գումարներ՝ մեկ և ավելի միլիարդ եվրոյի չափով:

Հոլդինգի համար առաջին հետաքրքրությունը «Նաիրիտ» գործարանի վերականգման հարցի լուծումն է, որի համար Հոլդինգի ներսում կազմակերպվել է «Նաիրիտ ԵՄ» կոնսորցիումը: Կառավարության հետ «Նաիրիտի» վերականգման խնդիրների քննարկման արդյունքում Հոլդինգը հուսով է ձեռք բերել ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ և արագորեն սկսել կազմակերպչական աշխատանքները:

Հայաստանի հետ Հոլդինգի աշխատանքային ծրագրերի մեջ մտնում են Հայաստանին միջազգային բոլոր հնարավոր համագործակցությունների մեջ ներգրավվելը: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում մետաքսի նոր ճանապարհի ստեղծումը`Իրան-Հայաստան-Սլովակիա ուղով, որի հայկական հատվածում հոլդինգը պատրաստ է ներդնելու Իրան-Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար անհրաժեշտ գումարները; Ուսումնասիրվում են նաև Իրան-Հայաստան գազատարով Բուլղարիա-ԵՄ գազ հասցնելու, Իրան-Վրաստան՝ Հայաստանով բարձրավոլտ էլեկտրական հոսանքագծերի կառուցման հնարավորությունները և էներգետիկ տարբեր նախագծերը ֆինանսավորելու և իրականացնելու խնդիրները:

ԵՀՄՖ-ն կարծում է, որ այս նախագծերի հիմքը հաջող գցելու դեպքում Հայաստանը կունենա հիանալի նախադեպ և կստանա բացառիկ հնարավորություն ստեղծվող «Համահայկական ԵՄ Ասիա ֆոնդ»-ի մեջ նաև հայկական սփյուռքի խոշոր գործարարներին ներգրավվելու: Այս գործի նախաձեռնությունն ու ի կատար ածումն իր վրա է վերցնում ԵՀՄՖ-ի և Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Ըստ պարոն Գրիգորյանի, այս ծրագիրը ընձեռնում է Հայաստանի տնտեսության ներկայիս և ապագայի իրատեսորեն զարգացման ու հզորացման լավագույն հնարավորությունները: Այն իրականացվում է նոր՝ ապաքաղաքականացված կառավարության ֆոնի հիման վրա և կարող է հիմք հանդիսանալ ազգի համախմբման և երկրի հզորացման համար: Համախմբում ասելով պարոն Գրիգորյանն ի նկատի ունի թարմ, չկոռումպացված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող անհատների հետ համատեղ գործելը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանում այսօր իշխող բարքերից ազատվելուն և նոր, ժամանակակից, եվրոպական արժեհամակարգին համաձայն գործելուն: Սա հնարավոր է միայն նոր քաղաքական պլատֆորմի շուրջ համախմբվելով: Նման քաղաքական ուժ Հայաստանում արդեն ձևավորվել է և մնում է ողջ ազգով այդ ուժի շուրջ համախմբվելը:

ԵՀՄՖ-ն լիահույս է, որ վերոհիշյալ Հոլդինգը կհասնի իր նպատակներին և ՀՀ կառավարության հետ կգտնի համագործակցության լավագույն ելքերը:

ԵՀՄՖ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոգա Կարապետ says:

    Ինչու եք ամեն մի սութ տպում,մարդկանց գցում թյուրիմացության մեջ,,,
    Քամի բռնաբարող Աշոտ Գրիգորյանին հավատում եք,թյու․․

    • Հարություն says:

      Իսկապես քամի բռնաբարող: Մարդը կյանքում նույնիսկ մի ախող չի կառուցել, խոսք է տալիս խոշոր արդյունաբերություն ստեղծել,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930