Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու օրում կխժռեն քեզ, ու ստիպված կլինես խանութիդ վրա գրել. «Վաճառվում է». «Հրապարակ»

Սեպտեմբեր 29,2016 10:16

Կարեն Կարապետյանի ամենահուսադրող հայտարարություններից մեկն այն է, որ ազատություններ է տալու փոքր եւ միջին բիզնեսին, ՀՀ եւ ոչ ՀՀ քաղաքացի բոլոր մարդիկ կարողանալու են ներդրումներ անել Հայաստանում, բիզնես ունենալ եւ հավասար դաշտում գործել բոլորի, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ։

Անկեղծ ասած՝ շատ եմ ուզում հասկանալ, թե ինչպես է դա պատկերացնում Կարապետյանը, թե որեւէ մեկն իր համեստ միջոցներով ինչպես կարող է հավասար պայմաններում հայտնվել նշվածների հետ։ Եթե մեկը Երեւանում մթերային խանութ բացելու իր ծրագրով դիմի համապատասխան ինստանցիաներին, այդ մարմինների պրոֆեսիոնալներն ի՞նչ են անելու՝ խաբեությամբ խրախուսելո՞ւ են նրան, թե՞ ազնվորեն ցուցամատը տանելու են քունքի մոտ ու պտտեցնեն՝ խելքդ հացի հե՞տ ես կերել։ Դե, Հայաստանում պետք Է խելքդ հացի հետ կերած լինես, որ բանկից վերցրած վարկով մրցակցության մեջ մտնես «Երեւան սիթիի» հետ։ Երկու օրում կխժռեն քեզ, ու ստիպված կլինես խանութիդ վրա գրել. «Վաճառվում է կամ տրվում վարձով՝ մի ուրիշ խելքը հացի հետ կերածի»։

Թյուր կարծիք է, թե փողատերերին կստիպեն կապիտալը դուրս տանելու փոխարեն ներդրումներ անել Հայաստանում։ Փողատերերը, իմ կարծիքով, լուրջ մարդիկ են, որոնց պետք չէ զվարճացնել այդպիսի կոչերով։ Կարող եք վստահ լինել, որ նրանք առանց որեւէ մեկի ասելու էլ ներդրում անելու ամենափոքր հնարավորության դեպքում կանեն դա՝ առանց Կարեն Կարապետյանի ցուցումի կամ հրամանի։

Միանգամայն այլ հարց է փողատերերին համակարգից հեռացնելը, ընդ որում՝ առանց վիրահատական միջամտությունների։ Դրա համար, նախ՝ իշխանափոխություն է հարկավոր, այնպիսի իշխանության ձեւավորում, որը «դու՝ ինձ, ես՝ քեզ» բնույթի պայմանագիր չի ունենա խոշոր բիզնեսի՝ Հայաստանում ավելի հասկանալի բառով՝ օլիգարխների, մենաշնորհյալների, «սվոյների» հետ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930