Ինչպե՞ս կարող եմ երկիրս լքել,
Երբ հոգիս լի է նրա կարոտով,
Որքան գնացել, միշտ ետ եմ եկել…
Երկիրն զգում են լոկ արյան կանչով:
Կարդացեք նաև
Երկիրն ու մաշկս նույնն են ինձ համար,
Ես առանց նրանց չեմ կարող ապրել,
Նրանք իմ հոգու կրակն են անմար…
Ինչպե՞ս կարող եմ երկիրս լքել:
Միախառնված են մեր երակները,
Միշտ նույն արյունն է նրանցով հոսել,
Նույն խաչն են կրում մեր երազները…
Ինչպե՞ս կարող եմ երկիրս լքել:
Բոլոր ցավերն ենք կիսում միասին,
Երկրին մաղթում մեծ հաջողություն,
Միշտ աղոթում եմ Մեծն Հիսուսին՝
Երկիրը տանի դեպի փրկություն:
Երկիրը լքել, հեռանալ անդարձ,
Նույնն է, թե ապրել առանց հենարան,
Եվ հեռուներից խոսել վեհամբարձ…
Այն դատարկվում է, դառնում կացարան:
Երկրին կապող մեր պորտալարը,
Պետք է միշտ շնչի հայրենյաց ցավով,
Եթե վնասենք մենք այդ սուրբ լարը,
Նրան կհիշենք միայն կարոտով:
Ամեն հեռացում կծնի նոր վերք,
Վիշտ կավելացնի հոգուս մորմոքին…
Էլ չենք ունենա ոչ բարիք, ոչ բերք,
Անվերջ կսպասենք բախտի սլաքին:
Ինչպե՞ս կարող եմ երկիրս լքել,
Երբ սոսնձված եմ նրա արգանդին,
Երբ առանց նրա չեմ կարող շնչել…
Լոկ կհայտնվեմ ես կյանքից անդին:
Լքել երկիրը, հեռանալ ընդմիշտ,
Նույնն է, մեռնելը՝ անվանել ապրել,
Իսկ նման դեպքում, չծնվելն է ճիշտ…
Ինչպե՞ս կարող եմ երկիրս լքել:
Ապրել, արարել օտարի երկրում…
Ասել է՝ թողած հայրական տունը,
Մարդ սկսի ապրել ուրիշ օջախում…
Փորձի խաթարել իր կյանքի հունը:
Եթե փորձում ես լքել երկիրդ,
Հաստատ ջարդում ես օջախիդ սյունը,
Եվ ուրանում ես գերեզմաններդ…
Թշնամուն թողնում քեզ սնող տունը:
Գերեզմանները՝ դա մեր անցյալն է,
Անցյալն ուրանալ՝ արդեն իսկ վերջն է,
Երկիր փրկելու մի բանաձև կա,
Ուս-ուսի ճգնել…, այլ ճամփա չկա:
Երկիրը սուրբ է, լքելը՝ մեծ մեղք,
Եթե նույնիսկ կան բազում պատճառներ,
Պետք է ամոքենք եղած ամեն վերք,
Երկնքից բերենք հուսո արժեքներ…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Մի դատիր,որ չդատվես:Ինքս ժամանակին լքողներին դավաճան էի անվանում:Հինա լքել եմ,լավ է թե վատ,բայց նույնիսկ աճյունս չեմ ուզի երկրում ամփոփվի:Ցավ է,մեծ ցավ,բայց քանի երկրումս գողերը պարոն են,բ..երը տիկին,այսպես կկարծի շիտակ հայուհին…