Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանի համար լավ հեռանկարներ են բացվում

Սեպտեմբեր 28,2016 23:52

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը, որը կայացել է Պեկինում, առաջարկվել է 2017 թվականի հունվարի 1-ից կանանց ծանրամարտում երկու քաշային կարգ ավելացնել՝ հավասարեցնելով տղամարդկանց եւ կանանց պայքարի քաշային կարգերը (8-ական):

Ըստ այդմ, կանանց ծանրամարտում մտցվում են մինչեւ 90 եւ 90-ից բարձր քաշային կարգերը մեծահասակների եւ երիտասարդների համար եւ մինչեւ 75 եւ +75 կգ՝ պատանիների համար: Սա նշանակում է, որ ապագայում հիանալի հեռանկարներ կարող են բացվել մեր լավագույն կին ծանրորդներից մեկի՝ Հռիփսիմե Խուրշուդյանի առջեւ, որը անձնական քաշն ավելացնելու խնդիրների պատճառով աշխարհի առաջնություններում եւ օլիմպիական խաղերում չէր կարողանում չեմպիոնական ոսկե մեդալ նվաճել:

IWF գործկոմը առաջարկել է նաեւ հավասար արդյունքի դեպքում վերացնել ծանրորդների անձնական քաշի գործոնի առավելությունը: R-sport-ը տեղեկացնում է, որ այս առաջարկները դեռ պետք է հաստատվեն միջազգային ֆեդերացիայի համաժողովում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ alchetron.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930