Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեն փորձում է հերքել անհերքելին. «Ժողովուրդ» օրաթերթի պարզաբանումը

Սեպտեմբեր 28,2016 22:44

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հրապարակել է «Գյումրու առեղծվածային դեպքի հետքերով» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, հայտնել է, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն խեղաթյուրում է փաստերը: Հղում անելով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ իրականում 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է ոչ թե Գրիգորյանների տան նկուղում, ինչպես հայտարարել է Կոմիտեն, այլ՝ տան բակի երկրորդ եւ հին ավտոտնակում: Հիշատակել էինք նաեւ այն փաստը, որ նշված ավտոտնակը երկու մուտք ունի՝ բակի եւ փողոցի հատվածից, որոնք ունեն տեսախցիկներ:

Եվ տրամաբանական է, որ երկու մուտք ունեցող ավտոտնակը չի կարող որեւէ կերպ ներկայացվել որպես ստորգետնյա տարածք` նկուղ:

Մեր այս հրապարակմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն մի ագրեսիվ հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մեր տեղեկությունները: «Ա.Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել: Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես»,- մասնավորապես գրել է Քննչական կոմիտեն։

«Ժողովուրդ» օրաթերթը քիչ առաջ զրուցեց մահացած Արշակ Գրիգորյանի հոր` Վարդեվան Գրիգորյանի կուսակցի` Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ: Պարոն Մելքումյանը պնդեց. «Ես անձամբ եղել եմ դեպքի վայրում: Դիակը հայտնաբերվել է ավտոտնակում, որը ունի երկու մուտք` փողոցից եւ բակից, դա փաստ է: Մնացած վարկածների քննությունը թողնում ենք իրավապահներին»:

Այնպես որ, ՀՀ Քննչական կոմիտեն լրատվամիջոցի գործունեությունը որակելու անպատիվ աշխատաոճի փոխարեն՝ լավ կլիներ՝ փաստերը ստուգեր: «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրում է իրականությունը, իսկ թե դա ում է ձեռնտու կամ ոչ, մեզ ամենեւին չի հետաքրքրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մոսո says:

    Ասենք թե ամենագերագույն մակարդակով գրվեց ու հայտարարվեց, թե սեւն սպիտակ է: Բայց չէ որ մարդիկ ուղեղ ունեն ու լավ գիտեն ինչն ինչոց է: Եթե հարկավոր չէ հանցագործին պատժել, ապա դա իրենց գործն է, թող չպատժեն, դա նորություն չի լինի այս ,,երկիր,, կոչվող խոզանոցում: Այս դեպքում որն է այլեւս կատարվածը խեղաթյուրելու իմաստը, եթե ապուշներ վաղուց չկան եւ իրենք էլ դա լավ են հասկանում ????????

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930