«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է:
Aravot.am-ին փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ ներգրավվել է որպես Կարեն Հակոբյանի պաշտպան. «Նա երեկվանից ձերբակալված է «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում»:
Նա հավելեց, որ Կարեն Հակոբյանը ստացել է կասկածյալի կարգավիճակ:
Հիշեցնենք՝ Մարտիրոս Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ